Jump to content

«Նարուտո»-ի բացասական կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այստեղ ներկայացված է «Նարուտո» մանգայի և անիմեի անտագոնիստների ցանկը։ Այստեղ են հայտնվել «Նարուտո»-ի՝ Մասաշի Քիշիմոտոյի ստեղծագործության հանցագործ ճանաչված նինջաները։

Դանզո Շիմուրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիմուրա Դանզո
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Առաջին հիշատակում2 եթերաշրջան, 32 սերիա (անիմե), 281-րդ գլուխ (մանգա)
Սեռարական
Տարիք72 տարեկան (մահացած)
Ծննդյան տարեթիվՀունվարի 6
ԿոչումՀոկագեի թեկնածու, ջոնին, ԱՆԲՈՒ արմատի առաջնորդ

Դանզո Շիմուրա[1] (ճապ.՝ 志村ダンゾウ Շիմուրա Դանզո։), Տերևի գյուղի առավել ռազմատենչ կերպարը, ով իր նպատակին հասնելու համար պատրաստ է օգտագործել ցանկացած, նույնիսկ դաժան, մեթոդներ։ Նախկինում մրցում էր Սարուտոբիի հետ Երրորդ Հոկագեի պաշտոնի համար, ուստի համարվում է, որ նա հիանալի մարտիկ է։ Դանզոն հիմնադրել և գլխավորել է ԱՆԲՈՒ ստորաբաժանման ուսուցման բաժինը, որը հայտնի է որպես Արմատ (ճապ.՝ Нэ)։ Հենց նա է Սային խորհուրդ տվել որպես Կակաշիի թիմի երրորդ անդամ։ Բացի այդ, Դանզոն չորս մարդկանցից մեկն է (երեցներ Կոնոհի Հոմուրա Միտոկադոյի և Կոհարու Ուտատանեի, ինչպես նաև երրորդ Հոկագեի հետ միասին), որոնք ի սկզբանե գիտեին Իտաչի Ուչիհայի մասին ճշմարտությունը։

Չնայած Դանզոյի կողմից Տերևի գյուղի Հոկագեին ակնհայտ աջակցությանը, Ցունադեն չէր վստահում նրան․ դրա պատճառը Սային գաղտնի առաքելության հանձնարարականն է, որի համար Դանզոն տղային ուղարկում է Օրոչիմարուի մոտ՝ ԱՆԲՈՒ-ի անձնական գործերի համար։

Կոնոհայի վրա Փեյնի հարձակման ժամանակ նա սպանում է դոդոշին, որին Ցունադեն ուղարկել էր Մեբոկու լեռ Նարուտոյի համար՝ դրանով իսկ զրկելով Կոնոհային Ուզումակիից ժամանակին օգնություն ստանալու հնարավորությունից։ Այն բանից հետո, երբ Փեյնը վերացվեց, նա դեմ արտահայտվեց 6-րդ Հոկագեի պաշտոնում Կակաշի Հատակեի թեկնածությանը։ Ելույթ ունենալով Սարուտոբիի քաղաքականության սուր քննադատությամբ, նվաճել է Կրակի երկրի Լորդի հավատարմությունը (հնարավոր է, որ նա կառավարեց նրան իր շարինգանի օգնությամբ), և ինքը սկսեց կատարել Հոկագեի պարտականությունները (պաշտոնը ստանձնելու համար նա ստիպված էր անցնել նաև ջոնինների խորհրդի միջով)։ Դրանից հետո թույլտվություն է տվել վերացնել Ուչիհա Սասկեին՝ որպես փախած շինոբի, ինչպես նաև հանձնարարել է հետևել Անկո Միտարասիին և Կաբուտոյին, քանի որ կարծում էր, որ նրանք կարող են իմանալ թե ինչը կարող է վարկաբեկել նրան։

Հինգ Կագեների խորհրդի ժամանակ մասնակցում է որպես 6-րդ Հոկագե, որտեղ նրան գրեթե ընտրում են նինջաների հինգ գյուղերի դաշինքի նախագահ, ինչի նպատակը Ակացուկիի դեմ պայքարելն էր։ Սակայն Աոն՝ պատվիրակության անդամներից մեկը, բյակուգանի օգնությամբ Դանզոյի չակրայում զգում է Ուչիհա Շիսուիի չակրան և հասկանում է, որ Դանզոն ապօրինի ճանապարհով է ձեռք բերել իր շարինգանը։ Օգտվելով Սասկեի հարձակումից՝ նա փախչում է և զրկվում մյուս Կագեների վստահությունից։ Կազեկագե Գաարան կարծում է, և մյուս երեք կագեները համաձայնվում են նրա հետ, որ Դանզոն վարկաբեկել է ինքն իրեն և նրանք պատրաստ են գործ վարել Հատակե Կակաշիի հետ՝ որպես Վեցերորդ Հոկագե։ Տոբին, ով կանգնած էր Կագեների խորհրդի վրա հարձակման հետևում, օգտագործում է իր շարինգանը և դեմ առ դեմ հանդիպեցնում Սասկեին և Դանզոյին։ Սկսված կռվի արդյունքում պարզվում է, որ Դանզոյի ձեռքը շղթայված է երկաթով և կնքված է, իսկ դրա տակ է գտնվում միանգամից 10 փոխպատվաստված շարինգաններ։ Մարտի ընթացքում նա օգտագործում է առաջին Հոկագեի փայտային տեխնիկան, ինչը, Տոբիի կարծիքով, Դանզոյի վրա Օրոչիմարուի աշխատանքի արդյունքն է՝ զուգակցելով Իզանագի տեխնիկայի հետ։ Սակայն արդյունքում, ծախսելով Իզանագիի օգտագործման բոլոր հնարավորությունները, մահանում է՝ իրեն պայթեցնելով, հույս ունենալով խոցել և իր դիակի մեջ կնքել Սասկեին։

Յակուշի Կաբուտո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակուշի Կաբուտո
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 23 սերիա (անիմե), 39-րդ գլուխ (մանգա)
Սեռարական
Տարիք1-ին մասում 19-20 տարեկան, 2-րդ մասում 22-23 տարեկան
Ծննդյան տարեթիվՓետրվարի 29
  • Արտաքին տեսք։ Ի սկզբանե՝ մոխրագույն մազեր, պոչի մեջ հավաքած։ Կրում է մեծ կլոր ակնոցներ։ Հագին մանուշակագույն անթև շոր՝ մոխրագույն շապիկի վրայից։ Ձեռքերին ձեռնոցներ՝ մատների համար կտրվածքներով։ Օրոչիմարուի մի մասը փոխպատվաստելուց հետո՝ օձի մաշկ, սպիտակ մազեր, դեղին աչքեր, օձի պոչ։
  • Բնավորություն։ Հանգիստ ու սառնասիրտ, ատում է թուլությունն ու ամբարտավանությունը, շատ դեպքերում նա լուրջ է։ Խելացի, շատ բան գիտի արգելված տեխնիկաներիի և բժշկական ջուցուի մասին։

Կաբուտո Յակուշի[2] (ճապ.՝ 薬師 カブト Յակուշի Կաբուտո), որբ, ով ապրում էր Կոնոհայում և աշխատում էր այդ գյուղի դեմ։ Երբ նրան հայտնաբերեցին, նա նույնիսկ իր անունը չէր հիշում։ Շուտով, մանկատանը, Կաբուտոն հանդիպում է Օրոչիմարուին և Դանզոյին և դառնում շինոբի-լրտես «ԱՆԲՈՒ Նե»-ում։ Իվագակուրայում ձախողված առաքելությունից հետո Օրոչիմարում Կաբուտոյին պատմում է իրեն որդեգրած մոր՝ Նոնոյի սպանության իրական դրդապատճառների մասին և համոզում է նրան դառնալ իր լրտեսը։ Կաբուտոն մասնակցել է Օտոգակուրեի՝ Ձայնի գյուղի ստեղծմանը և դարձել է կրկնակի գործակալ Սասորիի և Օրոչիմարուի մոտ՝ օգնելով Օրոչիմարուին հավաքել տեղեկություն Ակացուկիի մասին և շուտով սկսում է ուսումնասիրել նոր գյուղի բնակիչների կարողությունները։

Նա երկար ժամանակ աշխատել է որպես Ակացուկիի անդամ Սասորիի գործակալ՝ լրտեսելով կազմակերպությունը լքած Օրոչիմարուին։ Սակայն նա հայտնաբերում է Կաբուտոյի վրա դրված ուժեղ ջուցուն և հանում է դա, որից հետո Յակուշին համաձայնվում է հավատարմորեն ծառայել նրան, ինչի հետևանքով դառնում է կրկնակի գործակալ։ Կաբուտոն հինգ տարվա ընթացքում տեղեկություններ է հավաքում երիտասարդ նինջաների մասին, ովքեր մասնակցում են չունինի կոչման համար քննությանը։ Յորոյ Ակադոյի (ճապ.՝ 赤胴ヨロイ) և Միսումի Ցուրուգիի (ճապ.՝ 剣ミスミ) հետ մասնակցել է քննություններին՝ № 7 թիմի հետ, դրանով իսկ ուշադիր հետևելով Նարուտոյին և կրտսեր Ուչիհային։

Փաստորեն, մնալով Օրոչիմարուի միակ օգնականը, Կաբուտոն սառը դիմավորեց իրենց միացած Սասկեին՝ բացասական արձագանքելով լեգենդար Սանինի հետ նրա վարվելու գործելաոճին։ Այն բանից հետո, երբ Ուչիհան սպանեց Օրոչիմարուին, Յակուշին փորձ է անում մահացած տիրոջ հյուսվածքների հետ, որոնք փոխպատվաստում է իր մեջ, փորձելով նման կերպ դառնալ «իրական», որի պատճառով նրա մարմնի ձախ կողմը նմանվում է սպիտակ թեփուկավոր օձի մաշկի։ Այս տեսքով ներկայանալով Յամատոյի, Նարուտոյի և Հինատայի առաջ, որոնց հանդիպում է անտառում, նրանց է տալիս մեկ գրքում հավաքված տեղեկատվությունը՝ Ակացուկիի անդամների մասին։

Քիչ հետո, Կաբուտոն, ով գրեթե ամբողջությամբ դարձել էր Օրոչիմարուի նման, օգտագործելով Էդո Տենսեյի հարության տեխնիկան, որը նախկինում կարող էին օգտագործել միայն Երկրորդ Հոկագեն և Օրոչիմարուն, անդրաշխարհից հետ է կանչում Դեյդարային, Իտաչիին, Կակուզոյին, Սասորիին, Նագատոյին և ուրիշ շատ եզակի ունակություններով շինոբիների, Տոբիին իր ուժը ցուցադրելու համար, հույս ունենալով այդ կերպ դառնալ Ակացուկիի անդամ և ավելի մոտ լինել Սասկեին։ Տոբին, հասկանալով, թե որքան ուժեղ է Յակուշին, համաձայնվում է գործարքի մեկ պայմանով. Կաբուտոն չի մոտենա Սասկեին մինչև շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։

Այն բանից հետո, երբ Քիլլեր Բիին ու Նարուտոյինն մեկուսացրել էին կրիա-կղզիում, Կաբուտոն այնտեղից առևանգում է Յամատոյին՝ նպատակ ունենալով օգտագործել նրան Զեթսուի կլոնները աճեցնելու փորձերի ժամանակ։ Շուտով նա Էդո Տենսեյ տեխնիկայի օգնությամբ հարյուրավոր մահացած շինոբիների է կանչում հինգ երկրների կոալիցիոն ուժերի դեմ պայքարելու համար[3]։ Պատերազմի ժամանակ նրան գտնում է Իտաչի Ուչիհան՝ հետևելով Էդո Տենսեյի վերահսկողության վայրին, ով դուրս էր եկել այս տեխնիկայի վերահսկողությունից և պատրաստվում էր դադարեցնել այն։ Իտաչիին հետևելով թաքստոց է գնում նաև Սասկեն։ Ուչիհա եղբայրների և Կաբուտոյի միջև մենամարտ է սկսվում։ Կաբուտոն ցույց է տալիս իր սենջուցուի հմտությունները։ Այս մենամարտի ժամանակ նա ասում է, որ կարողացել է ձեռք բերել Սույգեցուի, Ջուգոյի և Կարինի ուժերը։ Շուտով Յակուշին ցույց է տալիս Սակոնի Սոմո նո Կոն (ճապ.՝ 双魔の攻 «Երկու դևերի հարձակումը») Կեկեյ Գենկայի օգնությամբ, Կիմիմարո Կագուայի ունակությունները և բոլոր Ձայնի քառյակին, ինչպես նաև հենց Օրոչիմարուին օգտագործելու իր ունակությունը։ Շուտով Կաբուտոն ընկնում է Ուչիհաների տոհմի արգելված տեխնիկայի՝ Իզանամիի ազդեցության տակ, որը ստեղծվել է Ուչիհաների տոհմի կողմից այն բանի համար, որպեսզի պատժեն տոհմի անդամներին, ովքեր օգտագործել են արգելված տեխնիկա Իզանագին։ Ըստ Իտաչիի, Կաբուտոն չի կարողանա դուրս գալ այս տեխնիկայից, քանի դեռ նա չի ընդունել իր իրական «Ես»-ը (իր ճակատագիրը)։ Բացի այդ Իտաչին կարողացնում է ընդհատել Կաբուտոյի կառվարած արգելված տեխնիկան՝ Էդո Տենսեյը։ Սակայն, չնայած ամեն ինչին, Կաբուտոն կարողացել է ընդունել իր ճակատագիրը, և տեխնիկայից ազատվելուց հետո գնացել է ռազմի դաշտ և այնտեղ Սասկեին փրկել ճիշտ մահից։ Բոլոր շինոբիների հետ միասին նա դարձել է Անվերջ Ցուկիյոմիի զոհ։

Ակացուկի (ճապ.՝ ), կազմակերպություն, որն իր մեջ հավաքել է մանգայի և անիմե-սերիալի գլխավոր հակառակորդներիը։ Բառացի նրա անունը նշանակում է «Լուսաբաց», բայց օմոֆոն նման է «կարմիր լուսին» բառակապակցությանը։ Ըստ սյուժեի կազմակերպությունը ստեղծվել է Անձրևի գյուղից Յահիկոյի, Կոնանի և Նագատոյի կողմից, շինոբիների Երկրորդ մեծ պատերազմի ընթացքում՝ խաղաղություն հաստատելու համար[4], բայց Յահիկոյի մահից հետո Թոբին հետագայում վերափոխեց այն հանցավոր խմբավորման։

Առաջին անգամ հայտնվել են անիմեի առաջին եթերաշրջանում, իսկ երկրորդ եթերաշրջանում զբաղեցրել են հիմնական հակառակորդների դերը։ Կազմակերպությամ մեջ մտնում են ուժեղագույն նինջաներ, ովքեր դավաճանել են իրենց գյուղերի և ստացել նուկենինի կարգավիճակ։ Նրանցից մեկը՝ Օրոչիմարուն հեռացել է Իտաչի Ուչիհայի շարինգանը ձեռք բերելու փորձի պատճառով։ Մի փոքր ավելի ուշ Ակացուկիին է միացել Դեյդարան։ Այսպիսով, անիմեի հիմնական գործողության մեկնարկի պահին կազմակերպությունում եղել է 9 անդամ։

Կազմակերպության նպատակներից մեկն է տիրանալ Պոչավոր հրեշներին, 9 հրեշներին, որոնք բանտարկված են ջինչուրիկիների մարմիններում։ Այդ հրեշներից մեկը, ինը պոչանի Աղվեսը, բանտարկված է անիմեի գլխավոր հերոս Նարուտոյի մարմնում։

Երկու պոչանի բիջուին բռնելուց հետո Փեյնը՝ Ակացուկիի ֆորմալ առաջնորդը, պատմում է Հիդանին այն նպատակների մասին[5], որոնք հետապնդում է կազմակերպությունը․

  1. Հավաքել որքան հնարավոր է շատ գումար, օրինակ, ստանալով վարձատրություն սև շուկայում փնտրվող շինոբիներին բռնելու համար,
  2. Ստեղծել վարձու նինջաների մասնագիտական խումբ, անկախ որևէ գյուղից կամ երկրից։ Ակացուկին կտրուկ բարձրացնում է իրենց հեղինակությունը` ընդունելով առաքելություններ ցածր վարձատրության դիմաց։ Դրա ծախսերը կարող են մարվել կուտակված գումարների հաշվին, Մինչդեռ նինաների գյուղերը չեն կարողանա դիմակայել նման մրցակցությանը։ Կախված աշխարհում առկա իրավիճակից՝ նրանք կօգտագործեն գրավված բիջուն պատերազմներ սկսելու և վերջ տալու համար։ Այսպիսով, Ակացուկին կունենա ռազմական մենաշնորհ։
  3. Իշխանության ամբողջական զավթում ամբողջ աշխարհում։

Բացի այդ, Ջիրայայի հետ մենամարտում Փեյնն ասում է, որ լրացուցիչ նպատակն է օգտագործել Պոչավոր կենդանիներին բացարձակ զենք ստեղծելու համար, որի շնորհիվ երկրի վրա գտնվող բոլոր մարդիկ կզգան կորստի նույն ցավը, ինչ նա։

Սակայն հետագայում[6] Տոբին՝ Ակացուկիի իսկական առաջնորդը, ում վստահված էր Փեյնը, պատմում է մեկ այլ ծրագրի մասին՝ հավաքելով բոլոր Պոչավոր բիջուների, նա պլանավորում է վերստեղծել Տասը պոչանի հրեշին, որը երկար տարիներ առաջ բաժանվել են Պոչավոր հրեշների՝ լեգենդար Ռիկուդո սենինի կողմից՝ ռինեգանի առաջին տիրակալը, որպեսզի ստեղծի Մուգեն Ցուկիյոմի (ճապ.՝ 無限月読), որը նրան դարձնում է լուսնի հետ միասնական։ Այսպիսով, նա հույս ունի, որ ամբողջ աշխարհը կընկնի պատրանքի մեջ, որը կկարողանա կառավարել, դրանով իսկ ստեղծելով բոլորի համար կատարյալ աշխարհ, որտեղ ցավն ու տառապանքը տեղ չունեն։

Ձախից աջ Ուչիհա Իտաչի; Կիսամե; Տոբի; Դեյդարա; Սասորի; Հիդան; Կակուզու; Զեթսու

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակացուկիի անդամների գլխարկը

Ակացուկիի բոլոր անդամները նույն հանդերձանքն են կրում. Երկար սև թիկնոց՝ կարմիր երեսպատմամբ, կարմիր ամպի ներդիրներով և բարձր օձիքով մինչև կզակը։

  • Կազմակերպության յուրաքանչյուր անդամի ձեռքի և ոտքի եղունգները ներկված են (հիմնականում մանուշակագույն)։
  • Երբեմն նրանք կրում են կոնաձև ծղոտե զանգակներով գլխարկներ՝ դրանով կամ թաքցնելով դեմքը հետաքրքրասեր հայացքներից, կամ պաշտպանվելով եղանակային անբարենպաստ պայմաններից։
  • Նրանցից ոմանք դեռևս կրում են գլխակապ, սակայն գյուղի խորհրդանիշը, որտեղից նրանք եկել են, խորը հորիզոնական շերտով գծված է (փախած նինջաների բնութագիրը)։
  • Նրանք նաև կրում են մատանիներ, յուրաքանչյուրը` հատուկ մատի վրա։ Յուրաքանչյուր մատանու վրա փորագրված է տարբեր կանջի։ Ի սկզբանե եղել է տասը մատանի, որոնցից մեկը վերցրել է Օրոչիմարուն՝ կազմակերպության կազմից հեռացվելուց հետո։ Միևնույն ժամանակ, Սասորիի մահից հետո Սասորիի մատանին անցնում է Տոբիին, ով փոխարինում է նրան։

Մատանիների վրա փորագրված բառեր:

Կանջի Նշանակությունը Մատը Կրողը
Զրո (Ոչինչ) Աջ ձեռքի բութը Փեյն
Կապույտ (գույն) Աջ ձեռքի ցուցամատը Դեյդարա
Սպիտակ (գույն) Աջ ձեռքի միջնամատը Կոնան
Ալ կարմիր (գույն) Աջ ձեռքի մատնեմատը Իտաչի Ուչիհա
Վարազ (Կենդանակերպի 12-րդ նշան) (Խոզ) Աջ ձեռքի ճկույթը Զեթսու
Երկինք Ձախ ձեռքի ճկույթը Օրոչիմարու
Հարավ Ձախ ձեռքի մատնեմատը Հոսիգակի Կիսամե
Հյուսիս Ձախ ձեռքի միջնամատը Կակուզու
Թրի (Ծառ) Ձախ ձեռքի ցուցամատը Հիդան
Թանկարժեք իր (Գունդ կամ Սֆերա) Ձախ ձեռքի բութը Սասորի, հետո Տոբի

Կազմակերպության անդամները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Ակացուկիի ներկայիս և նախկին անդամների ցուցակը՝ համաձայն «Նարուտո» մանգայի սյուժեի։

Տոբի (Օբիտո Ուչիհա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օբիտո Ուչիհա
Օտակուն Տոբիի հագուստով
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Առաջին հիշատակում2 եթերաշրջան, 32 սերիա (անիմե)
239-րդ գլուխ (մանգա)
Սեռարական
ՏարիքԵրկրորդ եթերաշրջանում 29-30 տարեկան
Ծննդյան տարեթիվՓետրվարի 10
  • Վիճակ (ըստ մագայի)՝ Մահացած։
  • Մատանի՝ (Թանկարժեք իր)։
  • ԴԻրքը ձեռքի վրա՝ Ձախ ձեռքի բութ մատ։
  • Գործընկեր՝ Դեյդարա։
  • Արտաքին տեսք՝ Կարճ սև մազեր։ Չնայած նրա դեմքը ցուցադրվում է «Կակաշի Գայդենում», հիմնական պատմության ողջ ընթացքում նա գրեթե միշտ կրում է նարնջագույն պարուրաձև դիմակ, որի վրա կա մեկ բացվածք՝ աջ աչքի շարինգանի մոտ։ Միայն Կոնանի հետ մենամարտի ժամանակ պարզ դարձավ, որ նա թաքցնում է երկրորդ շարինգանը դիմակի տակ, որին, այնուամենայնիվ, զոհաբերել է՝ օգտագործելով Իզանագիի տեխնիկան։ Ավելի ուշ նա փոխպատվաստել է Նագատոյի ռինեգանը ձախ աչքի խոռոչում, որից հետո փոխել է դիմակն ու հագուստը[7]։ Երբ Նարուտոն կոտրեց նրա դիմակը, պարզվեց, որ դեմքի աջ կեսը ծածկված է հսկայական սպիներով։
  • Կարողություններ՝ Կարող է կառավարել բիջուներին, ինչպես նաև իրեն կամ ինչ-որ մեկին տեղափոխել այլ տարածություն կամ ցանկացած հեռավորություն։

Օբիտո Ուչիհա (ճապ.՝ うちはオビト Ուչիհա Օբիտո) կամ Տոբի (ճապ.՝ トビ Տոբի) Ակացուկիի հիմադիրը և նրա ղեկավարը։ Դիմակով մարդը, որն իրեն երկար ժամանակ ներկայացրել է որպես Ուչիհա տոհիմ առաջնորդ Մադարա Ուչհա (ճապ.՝ うちはマダラ Ուչիհա Մադարա), որը վաղուց մահացած է համարվել։

Ինքը՝ Տոբին, ձեռք բերելով ռինեգանը, իրեն անվանում է երկրորդ Ռիկուդո (ճապ.՝ 二人目の六道 Ֆուտարիմե Ռիկուդո)՝ Վեց ուղիների իմաստունի անալոգի նման, բայց նրա հետ դաշինք կնքած Յակուշի Կաբուտոն նրան անվանում է Կեղծ Մադարա (ճապ.՝ 偽マダラ Նիսե Մադարա):

Ըստ Կիսամեի՝ Տոբին վերահսկել էր Չորրորդ Միզուկագե Յագուրայի գործողությունները[8]։

Գործողության մեկնարկից 12 տարի առաջ Տոբին, օգտվելով ջինչուրիկի Կուշինա Ուզումակիի ծննդաբերումից, առևանգել է[9] նրան և նրա միջից դուրս հանել Ինը պոչանի աղվեսին, որից հետո, շարինգանով վերահսկելով Ինչ պոչանուն, հարձակվել է Կոնոհայի վրա։ Սակայն, Կուշինայի ամուսնուն՝ Մինատո Նամիկաձեին հաջողվել է ոչ միայն կասեցնել դոջուցուի ազդեցությունը Աղվեսի վրա, այլև ստիպել Տոբիին նահանջել։ Այնուամենայնիվ, գիտակցելով բիջուի ուժը, Չորրորդ Հոկագեն ստիպված է եղել զոհաբերել իր կյանքը՝ իր նորածին որդու՝ Նարուտոյի մեջ կնքելով Ինչ պոչանու ուժի կեսը։

8 տարի անց Իտաչին հայտնաբերել է Տոբիին և խնդրել օգնել իրեն Կոնոհայի ղեկավարության կողմից վստահված առաքելության իրականացման համար՝ ոչնչացնել Ուչիհա տոհմի անդամներին, որին նա համաձայնվել է։

Ակացուկիի ստեղծումից հետո երկար ժամանակ նա ստվերում է մնացել. կազմակերպության անդամների մեծ մասը առաջնորդ էր համարում Փեյնին՝ Տոբիի վստահված անձին։ Միայն Սասորիի մահվանից հետո է Տոբին գրավել նրա տեղը որպես Դեյդարայի գործընկեր։ Ի տարբերություն մյուս բոլոր զուսպ ու լուրջ անդամների, Տոբին իրեն ծիծաղելի ու թեթևամիտի նման էր պահում, ինչը զայրացնում էր Դեյդարին, որի հետ վեճերը հաճախ վերածվում էին զավեշտալի տեսարանների։ Տոբին առաջին անգամ ցույց է տալիս իր իրական բնույթը Կոնոհայի փրկարարական ջոկատի հետ բախման ժամանակ, երբ նրա հավատարիմ օգնական Զեթսուն հայտարարում է Իտաչիի մահվան մասին։

Հայտնվելով Հինգ Կագեների խորհրդում՝ Տոբին ներկայացրել է բիջուներին հավաքելու պատճառները՝ ըստ նրա ծրագրի՝ հավաքելով դրանք միասին և վերստեղծելով Տասը պոչանի դևին, նա կկարողանա դառնալ նրա ջինչուրիկին, որից հետո կստեղծի եզակի ջուցու՝ Մուգեն Ցուկիյոմին (ճապ.՝ 無限月読), որը նրան դարձնում է լուսնի հետ միասնական։ Այս կերպ նա հույս ունի ամբողջ աշխարհը սուզել պատրանքի մեջ, իր իսկ խոսքով, ստեղծել աշխարհ առանց ատելության և բախումների։ Մնացած ջինչուրիկիներին հանձնելու պահանջելու մերժում ստանալով` նա հայտարարել է Շինոբիների չորրորդ համաշխարհային պատերազմը սկսելու մասին։

Նա ասաց, որ իր ամբողջ կյանքը շարունակական մարտադաշտ է, որը զրկում է իրեն նորմալ կյանքից։ Պատերազմների և մարտերի արդյունքում նա կորցրել է այն համոզմունքը, որ շինոբիներն երբևէ կարող են խաղաղ ապրել։ Թերևս սա է Ակացուկիի և «Ցուկի-նո Մե» ծրագրի ստեղծման պատճառը։

Որոշ ժամանակ անց, Կաբուտոն, ով գտել է Ակացուկիի որջը, Տոբիի ներկայությամբ կանչել է[10] Նագատոյի, Կակուզուի, Սասորիի, Դեյդարայի և Իտաչիի հոգիները, ինչպես նաև մեկ անհայտ նինջայի (Մադարա Ուչիհա) և կազմակերպության առաջնորդին առաջարկել իր օգնությունը պատերազմում՝ «Սասկեին հասանելիության» դիմաց։ Տոբին, հասկանալով, թե որքան ուժեղ է այժմ Կաբուտոն, համաձայնվել է գործարքին։

Հանգուցյալ Նագատոյի Ռինեգանը գտնելու համար նա անձամբ գնացել է վերջինիս ամենամոտ դաշնակից Կոնանի մոտ[11], որտեղ ծանր մարտում, օգտագործելով Իզանագի տեխնիկան, հաղթող է դուրս եկել։ Իր նախկին զինակիցի կյանքի վերջին վայրկյաններին նրան հաջողվեց պարզել Յահիկոյի և Նագատոյի մարմինների գտնվելու վայրը, որոնցից վերջինս հեռացրեց Ռինեգանը և փոխպատվաստեց ձախ աչքի խոռոչում[7]։ Օգտագործելով աչքի ուժը, Տոբին Կաբուտոյի կողմից հարություն առած ջինչուրիկիներին վերածում է Փեյնի նոր Վեց ուղիների, որոնց մոտ ձախ աչքը՝ Ռինեգան է, իսկ աջը՝ Շարինգան[12]։ Նրա թիկունքին է հայտնվում հումբայ-ուտիվան, որը Մադարան օգտագործել է Սենջու տոհմի հետ առճակատման ժամանակ։

Ավելի ուշ, Գաարայի և Երկրորդ միզուկագեի ճակատամարտից հետո, Կաբուտոն Մուի մարմնում մի դագաղ է կանչում, որի պարունակությունը նախազգուշացում է ուղարկում Տոբիին՝ դրանով իսկ խախտելով նրա և Տոբիի միջև կնքված պայմանագիրը։ Այս դագաղից դուրս է գալիս Մադարա Ուչիհան, որից հետո հարց է առաջանում, թե իրականում ով է թաքնվում դիմակի տակ։ Որոշ ժամանակ անց Տոբին և նրա նոր Վեց ուղիները բախվում են Նարուտոյի և Քիլլեր Բիի հետ և սկսում պայքարը նրանց հետ։

Ճակատամարտի ընթացքում Տոբին որոշում է ավարտել իր ծրագիրը և ռազմի դաշտ է կանչում Արտաքին Աշխարհի Դևի արձանը (ճապ.՝ 外道魔像 Գեդո։ Մաձո։): Շուտով հայտնվում են Մայթո Գայը և Հատակե Կակաշին, որից հետո հաջողվում է հաղթել նախկին ջինչուրիկիներին, և Տոբին ստիպված է լինում կնքել բիջուին Գեդո Մաձոյում։ «Կերակրելով» Դևի արձանը Կաղապար:Нихонго՝ անոթ, որի ներսում հնարավոր է Պոչավոր գազանների կնքումը, Տոբին հայտարարում է, որ ինքը մարտի դաշտում կվերակենդանացնի Տասը պոչանուն։ Կուրաման (Կյուուբին), խոսելով Նարուտոյի միջոցով, բոլորին բացատրում է, որ իր չակրայի նույնիսկ մի փոքր մասը, որը պարփակված է Քինգին Քյոդայում (ճապ.՝ 金銀兄弟, «Ոսկե և արծաթե եղբայրներ»), ունակ է վերակենդանացնել Դզյուբիին, ինչը, իր հերթին, կհանգեցնի աշխարհի վերջին։

Նարուտոյի և Կակաշիի համատեղ հարձակման արդյունքում նրա դիմակը կոտրվել է, իսկ հաջորդ գլխում պարզվել է, որ նա Կակաշիի մանկության ընկեր Օբիտո Ուչիհան է, որը համարվել է Շինոբիների Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված։ Փլուզման արդյունքում նրա մարմնի աջ կողմը գրեթե ոչնչացվել է, բայց նա փրկվել է տարեց Մադարայի կողմից[13]։ 687-րդ գլխում նա մահանում է՝ փրկելով Նարուտոյին Կագույա Օցուցուկիի հարձակումից։

Զեթսու
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Առաջին հիշատակում1 եթերաշրջան, 134 սերիա (անիմե)
234-րդ գլուխ (մանգա)
Սեռարական
ՄականունՍպիտակ Զեթսու, Սև Զեթսու, մադարայի կամք, Կագուայի կամք
  • Վիճակ (ըստ մանգայի)՝ Սպիտակ Զեթսուն ոչնչացվել է Սասկեի հետ ճակատամարտում։ Սև Զեթսուն վնասազերծվել է։
  • Մատանի՝ 亥, (Վարազ)։
  • ԴԻրքը ձեռքի վրա՝ Աջ ձեռքի ճկույթ։
  • Գործընկեր՝ Չունի։
  • Արտաքին տեսք՝ Մարմնի աջ կողմը սև է, ձախ կողմը՝ սպիտակ։ Գլուխը շրջանակված է ինչ-որ բանով, որը հիշեցնում է Վեներինա ճանճակալի տերև։ Կարճ կանաչ մազեր, դեղին աչքեր։ Նրա մարմինը կազմող երկու կեսերն ունեն իրենց սեփական միտքը. Սև կողմն ավելի լուրջ և խելացի է, սպիտակ կողմը` անհոգ և բարեկամական։
  • Կարողություններ՝ Կարող է ազատ տեղաշարժվելով միաձուլվել շրջակա միջավայրի հետ և դառնում է անտեսանելի ուրիշների համար։ Որպեսզի Ակացուկիի մյուս անդամները հետք չթողնեն, նա ի վիճակի է «կուլ տալ» մյուս նինջաների կողմից օգտագործված մարմինները, ինչպես Վեներինա ճանճակալը իր մեջ ընկած ճանճին։ Կարողանում է ստեղծել այլ նինջաների որակյալ կլոններ։

Զեթսու (ճապ.՝ ゼツ), արհեստական մարդ, որը ստեղծել է Մադարան, Առաջին Հոկագեի բջիջներից[14] (նա է ստեղծել Սև Զեթսուին, իր կամքը և բնավորությունը դնելով բազմաթիվ Սպիտակ կլոններից մեկում[15]): Օգտագործելով իր շրջակա միջավայրի հետ միաձուլվելու յուրահատուկ կարողությունը՝ Ակացուկիում կատարել է լրտեսի գործառույթ, հետևելով կարևոր իրադարձություններին։ Տոբիի հետ միասին նա մասնակցել է Ակացուկիի ստեղծմանը այն տեսքով, որով նա առաջին անգամ հայտնվել է սերիալում։

Զեթսուն առաջին անգամ հայտնվել է սերիալում Ավարտի հովտում՝ Սասկեի և Ուզումակի Նարուտոյի միջև տեղի ունեցած ճակատամարտից հետո, որտեղ նա հեռվից դիտել է նրանց՝ ավելի լավ գնահատելու համար նրանց ուժը։ Նա դուրս է գալիս գետնից, մինչ Կակաշին վիրավոր Նարուտոյին տեղափոխում է Կոնոհա։

Հենց Զեթսուն է Ակացուկիի անդամներին նախազգուշացրել Գայի և Կակաշիի թիմերի քարանձավին մոտենալու մասին, որտեղ տեղի է ունեցել Գաարայի բիջուի կորզումը։ Տոբին քանդված քարանձավում տեսնում է Սասորիի մատանին և հարցնում Զեթսուին, թե արդյոք նա կարող է դառնալ Ակացուկիի անդամ, բայց անմիջապես կորցնում է մատանին, ինչից հետո այդ հարցը սպառված է դառնում Զեթսուի համար։ Հետո երկուսն էլ մեկնում են Դեյդարայի որոնումներին, որին շուտով գտնում են։

Ինչպես նաև կազմակերպության համար այլ կարևոր մարտերի ժամանակ, Զեթսուն դիտել է Փեյնի և Նարուտոյի պայքարը և հայտնել այդ մասին Տոբիին։ Հետո նա և Տոբին կանգնեցրել են «Տակա» թիմին, որն ուղևորվում է Կոնոհա։ Հինգ կագեների խորհրդի վրա հարձակվելուց առաջ, Տոբիի խնդրանքով, նա բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը մնացել է Տոբիի մոտ, իսկ մյուսը գնացել է «Տակա» թիմին օգնելու, որը Դանզոյին է փնտրել։ Այս հանդիպմանը նա օգտագործել է իր յուրահատուկ ջուցուն՝ սպորներ ցրելով, նա ստեղծել է բազմաթիվ կլոններ և միաձուլվել է այլ նինջաների հետ, նրանցից դուրս է հանել չակրան և այն փոխանցել Սասկեին, որը թուլացել էր Չորրորդ Ռայկագեի հետ մենամարտից հետո։

Փախչելով «Գոկագե Կայդանից»՝ Զեթսուն, Քիլեր Բիի և Ռայկագեի դեմ մարտում, Կիսամեին փոխարինել է իր կլոնով, ինչով թույլ է տվել վերջինիս բեմադրել իր մահը, թաքնվել «Սամեհադա» ռազմավար դարձած թրում և ներթափանցել Ամպերի գյուղ։

Ավելի ուշ պարզվել է, որ Տոբին, օգտագործելով Ակացուկիի կողմից գրավված Պոչանի գազանների չակրան, իր ստորգետնյա ապաստարանում 100,000 սպիտակ Զեթսուի կլոններ է ստեղծել, որոնք դարձել են կազմակերպության բանակի հիմնական ռազմական ուժը և պայքարել են Շինոբիների դաշինքի դեմ։ Պատերազմի առաջին գիշերը սկսվելուն պես պարզ է դարձել նրանց իրական ուժը. Սպիտակ կլոնների նպատակն է դիպչել շինոբիների չակրային, որպեսզի հետո օգտագործեն իրենց հիմնական կարողությունը՝ կատարյալ փոխակերպման ունակությունը։ Սպիտակ Զեթսուն, շփվելով շինոբիի չակրայի հետ, ի վիճակի է փոխել ձևը և դառանալ այդ մարտիկի նման։

Պատերազմի ընթացքում Զեթսուի սպիտակ կեսը այրվել է Սասկեի կողմից, այն բանից հետո, երբ կրտսեր Ուչիհան տիրել է հավերժական Մանգեյկո Շարինգանի։ Սև Զեթսուն կնքվել է Նարուտոյի կողմից՝ Կագույայի հետ միասին։

Դեյդարա
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Առաջին հիշատակում2 եթերաշրջան, 2 սերիա (անիմե)
247-րդ գլուխ (մանգա)
Սեռարական
Տարիք2-րդ եթերաշրջանում 19 տարեկան (մահացած, նրա հոգին կանչել է Կաբուտոն)
Ծննդյան տարեթիվՄայիսի 5
  • Վիճակ՝ Մահացած
  • Մատանի՝ (Կապույտ (գույն))
  • Դիրքը մատի վրա՝ Աջ ձեռքի ցուցամատ։
  • Գործընկեր՝ Սասորի, հետագայում Տոբի։
  • Արտաքին տեսք՝ Բավականին երկար շեկ մազեր՝ հյուսված բնօրինակ սանրվածքով։ Այն փակում է ձախ աչքը, որի վրա կա մեխանիկական սարք՝ հեռաչափ, որն օգտագործվում է հարձակման մեջ։ Աջ աչքը կապույտ է՝ սև բիբով։
  • Կարողություններ՝ Նա մասնագիտացված է պայթուցիկների ջուցուի մեջ. Ձեռքի ափի և կրծքի վրայի բերանը մանիպուլյացիայի է ենթարկում կավը՝ նախ կլանելով այն, ապա թքելով կավե ֆիգուրներ, որոնք Դեյդարան մեծացնում և պայթեցնում է հեռավորության վրա։

Դեյդարա (ճապ.՝ デイダラ Դեյդարա) Սասորիի գործընկերը, որին սովորաբար անվանել է «Վարպետ Սասորի» (ճապ.՝ サソリの旦那 Սասորի-նո Դաննա)։ Դեյդարան մեծ հարգանքով էր վերաբերվում իր գործընկերոջը և ընդունում, որ նա իրենից ուժեղ է։ Այնուամենայնիվ, նրանք հաճախ վիճել են, հատկապես, եթե դա վերաբերվել է արվեստի իրական ձևին։ Դեյդարան պնդում էր, որ "«Արվեստը պայթյուն է»" (ճապ.՝ 芸術は爆発だ Գենջուցու վա - բակուհացու դա), մինչ Սասորին կարծում էր, որ գեղեցկությունը մարդու անմահությունն է, որից դրդվելով նա ստեղծել է իր խամաճիկները։ Մինչ Դեյդարան Ակացուկիի մեջ ընդգրկվեը, Նա Գաղտնի քարի գյուղում ահաբեկչական խմբավորման (ճապ.՝ 爆破部隊 Բակուհա բույտայ) անդամ է եղել։ Այն բանից հետո, երբ նրա ապաստարան Փեյնի հրամանով այցելեցին Իտաչին, Կիսամեին և Սասորին և նրան հրավիրեցին կազմակերպություն, Դեյդարան փորձեց դիմադրել, բայց արդյունքում համաձայնվել է, տանուլ տալով Իտաչիի հետ ճակատամարտը։ Այդ ժամանակից ի վեր, Դեյդարան ձախ աչքը մարզեց, որպեսզի դիմադրի գենջուցուին, որի մեջ էր ընկել Իտաչիի հետ մենամարտի ժամանակ։

Դեյդարայի ձեռքերը

Դեյդարան, Ակացուկիի հանձնարարությամբ, հարձակվել է Ավազի գյուղի վրա, որպեսզի առևանգի Գաարային և դուրս հանի նրա մեջ բանտարկված Մեկ պոչանի բիջուին։ Կռվելով Գաարայի հետ՝ նա կորցրել է ձախ ձեռքը, բայց ի վերջո տիրել է թշնամուն։ Կակաշի Հատակեի հետ մենամարտում, որը իր դեմ օգտագործել է Մանգեկյու շարինգանը, Դեյդարան նաև կորցրել է աջ ձեռքը։ Դրանից հետո նա պայթեցրել է իր կլոնը` փորձելով սպանել բոլորին, բայց անհաջողության է մատնվել, քանի որ Կակաշին, օգտագործելով իր Շարինգանի «Կամուի» տեխնիկան, պայթյունի էներգիան ուղարկել է մեկ այլ միջավայր։ Հետագայում, Կակուզուի ջանքերով, Դեյդարայի ձեռքերը վերականգնվել են։ Սասկեի դեմ կռվելիս նա պայթեցրել է իրեն, բայց Ուչիհային հաջողվել է գոյատևել՝ կանչելով օձերի արքային՝ Մանդուին և թաքնվել նրա մեջ։

Ակացուկիի մյուս հանգուցյալ անդամների հետ միասին Դեյդարայի հոգին կանչել է Կաբուտոն[16]՝ Շինոբիների դաշինքի դեմ պատերազմում մենամարտելու համար։ Պատերազմում նա գերի է ընկել Կանկուրոյի ջոկատի մոտ։ Էդո Տենսեյի չեղարկումից հետո Դեյդարայի հոգին վերադարձել է հանդերձյալ աշխարհ։

Փաստ:
  • Դեյդարայի և Սասորիի մատնիների խորհրդանիշները միասին կազմում են «շափյուղա» բառը։

Մի քանի կերպարներ Նարուտոպեդիայում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Информация о Дандзо Симуре в датабуках:
    • «Naruto: Third Official Data Book», стр. 98-99.
  2. Информация о Кабуто Якуси в датабуках:
    • «Naruto: First Official Data Book», стр. 128-129;
    • «Naruto: Second Official Data Book», стр. 157-159;
    • «Naruto: Third Official Data Book», стр. 171-172.
  3. Манга, 515 глава.
  4. Манга, 509 глава.
  5. Аниме, II часть, 81 серия.
  6. 467 глава манги
  7. 7,0 7,1 Манга, 514 глава.
  8. Манга, главы 57.
  9. Манга, главы 500—503.
  10. Манга, главы 489 и 490.
  11. Манга, 508 глава.
  12. Манга, 544 глава.
  13. Манга, 601 глава.
  14. Манга, 603 глава.
  15. Манга, 606 глава.
  16. Манга, 489—490 главы.
  • Մասաշի Քիշիմոտո. «Naruto: First Official Data Book» (ճապ.՝ 秘伝・臨の書キャラクターオフィシャルデータBOOK). — Shueisha, 2002. — ISBN 408873288X
  • Մասաշի Քիշիմոտո. «Naruto: Second Official Data Book» (ճապ.՝ 秘伝・闘の書キャラクターオフィシャルデータBOOK). — Shueisha, 2005. — 320 с. — ISBN 4088737342
  • Մասաշի Քիշիմոտո. «Naruto: Third Official Data Book» (ճապ.՝ 秘伝·者の書]キャラクターオフィシャルデータBOOK). — Shueisha, 2008. — ISBN 4088742478